Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը
Օրվա թեմա
18:28 30/03/2020
Աշխարհ

Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը

Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին հայտարարել է, որ ճապոնական մայրաքաղաքում ամառային օլիմպիական խաղերը կայանալու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Նա նշել է, որ համապատասխան որոշում կայացվել է  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ հեռախոսազրույցի հետո։

«Նոր ամսաթիվը  որոշելիս՝ մենք հաշվի ենք առել մի շարք կետեր կապված մարզիկների մարզման, կամավորների և հանդիսատեսի հարմարության հետ»,- ասել է Մորին։

Գազետա.ռու-ն գրում է, որ Պարօլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը:
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը կայանալու էին այս տարի Տոկիոյում, սակայն դրանք մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
 

Placeholder
Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը