Արցախում քվեարկության մեկնարկը տրված է
Քաղաքական
10:44 31/03/2020
Հայաստան

Արցախում քվեարկության մեկնարկը տրված է

 Ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է:

Արցախի Հանրապետության ԿԸՀ-ից հայտնում են, որ Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին:


Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 663  ընտրող:

ՀանրապետությանՆախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:    

Նկարներում Երևանում տեղակայված ընտրական տեղամասն է։

 



Placeholder
Արցախում քվեարկության մեկնարկը տրված է