ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
Տնտեսություն
15:44 31/03/2020
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին: 

Բանկից մանրամասնում են, ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվեր այս տարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, Բանկը որոշեց ժամանակացույցից շուտ տրամադրել մոտ 100.000 հաճախորդների կենսաթոշակները:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 

 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ