Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Առողջություն
22:27 30/03/2020
Հայաստան

Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք՝  ավելի վաղ ՊՆ  հայտարարել է, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։ 

Placeholder
Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում