ԱՆ. Մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ
Առողջություն
16:01 31/03/2020
Հայաստան

ԱՆ. Մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31»,-տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա հրապարակած տվյալների համաձայն, նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:

Մարտի 30-ի դրությամբ  կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի։

Նոր դեպքերից  23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է։

Placeholder
ԱՆ. Մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ