Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի
Առողջություն
11:38 31/03/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի, փոխանցում է ria.ru-ն։

Նշվում է, որ վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ, բուժաշխատողներ։

Կորոնավիրուսի տարածման պատճառով վրաց իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, որը կտևի մինչև ապրիլի 21-ը, իսկ երեկ՝ մարտի 30-ին հայտարարեցին ընդհանուր կարանտին և պարետային ժամ՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը:

Հիվանդության տարածման ֆոնին, սահմանափակվել է հանրային տրանսպորտի՝ ներառյալ մետրոյի շարժը, մարդատար մեքենաներում ուղևորների թիվը սահմանափակվել է երեքով, 70-ից բարձր տարիքի մարդկանց արգելվել է լքել տները, և միայն խիստ անհրաժեշտության դեպքում գնալ դեղատուն կամ մոտակա մթերային խանութ։ Երկրի խոշոր քաղաքներում ստեղծվել են անցակետեր:
 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի