ՊՆ. Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցցանցերի հայկական տիրույթում
Հասարակություն
11:33 31/03/2020
Հայաստան

ՊՆ. Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցցանցերի հայկական տիրույթում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ 

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է՝ հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

«Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։

Եղեք զգոն և ուշադիր»,-հորդորում է ՊՆ ներկայացուցիչը։
 

Placeholder
ՊՆ. Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցցանցերի հայկական տիրույթում