ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Քաղաքական
19:59 31/03/2020
Աշխարհ

ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թեստավորվում է պարբերաբար: Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Այս մասին « Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Պեսկովը, միաժամանակ տեղեկացնելով, որ Կոմունարկայի  գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Անցյալ շաբաթ Կոմունարկա շրջանում գտնվող հիվանդանոց էր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շփվել ինչպես գլխավոր բժշկի  հետ:  

«Նա կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնում, ամեն ինչ կարգին է»,- ասել է է     Դմիտրի Պեսկովը:

Կոմունարկայում գտնվող հիվանդանոցն այժմ  ընդունում է կորոնավիրուսով հիվանդներին  և կասկածվողներին: Մարտի 24-ին Պուտինը անսպասելիորեն ժամանել է Կոմունարկա, որտեղ այցելել է շտապօգնության սենյակ, զրուցել հիվանդանոցի գլխավոր բժշկի և անձնակազմի հետ:
 

Placeholder
ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել