Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան
Իրավունք
18:50 31/03/2020
Հայաստան

Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խորհրդարանի  կրկին արտահերթ նիստով քննարկում անցկացանը՝  զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագծի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է.

«Պառլամենտարիզմի բոլոր գրված ու չգրված կանոնները խախտելով՝ իշխող քաղաքական ուժը գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար։  

Ընդդիմությանը «հարկ են համարել» տեղեկացնել միայն նիստը սկսելուց հետո։

Ու շատ հատկանշական է, որ նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով՝ ոչ թե ՀՀ Ազգային ժողովի, այլ «Իմ քայլը» խմբակցության կողմից։

Քաղաքական իշխանությունները ինքնամեկուսանում են իրավունքից»։

Placeholder
Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան