Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը
Մշակույթ
19:09 31/03/2020
Աշխարհ

Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում բացվել է Հայրենական մեծ պատերազմի «Կրասնոդար միավորված ջոկատի» մասնակիցների լուսանկարների ցուցահանդեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ ցուցահանդեսի բացումն առաջին քայլն է Հաղթանակի 75-ամյակի միջոցառումների մեկնարկին։

Ցուցահանդեսում ներկայացված են  վետերանների խորհրդի արխիվում պահված պատերազմական տարիների լուսանկարները:  Մինչև Հաղթանակի օրը, օդանավակայանի նախասրահում կտեղադրվի տաղավար, որտեղ կներկայացվի 588-րդ կանանց գնդի գործողությունները, որի հրամանատարն էր Եվդոկիա Բերշանկայան։

«Բերշանկայայի հուշարձանի հարևանությամբ կլինի ՊՕ-2 ինքնաթիռի կրկնօրինակը, որի փառահեղ գործողություններ է իրականացրել», - նշվում է հաղորդագրության մեջ։

Placeholder