Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տավուշում ադրբեջանցու գնդակից վիրավորված երեխային երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում:
Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է՝ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:
Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն: