Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին
Իրավունք
10:48 31/03/2020
Հայաստան

Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին

Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հիշեցնենք, երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։ 

Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ 

Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան  տեղափոխվել է  Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։




 

Placeholder
Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին