ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
Քաղաքական
14:01 31/03/2020
Հայաստան

ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը չընդունվեց` ստանալով ընդամենը 65 կողմ ձայն:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմությանը կոչ ա8եց չքվեարկել մարդու իրավունքները սահմանափակող որոշման օգտին, որն ընդունվեց ընդդիմադիրների կողմից:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց՝ անհրաժեշտ է կատարել միջոցառումներ՝ կյանքեր փրկելու համար։ Նա կոչ արեց միավորվել, մասնակցել քվեարկությանը և ասել՝ այո։

 

 

Placeholder
ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը