Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44606-ի. ria.ru
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3111 նոր դեպք, գրում է ria.ru-ն՝ մեջբերելով երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի խոսքը։
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44606-ի, մահացել է 2898 քաղաքացի։
Նա շեշտել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 141 մարդ, վերականգնվել է 14656-ը:
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները պատժի սպառնալիքով պարտադրել են կորոնավիրուսով վարակվածներին երկու շաբաթով ինքնամեկուսանալ։