Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, ում հետ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով
Առողջություն
18:25 31/03/2020

Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, ում հետ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով

Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով «Россия-24»-ին:

Նշվում է, որ նախորդ  շաբաթ Վլադիմիր Պուտինը այցելել էր Կոմունարկայի կլինիկա, հանդիպել Պրոցենկոյի հետ և զրուցել անձնակազմի հետ: 

Ռուսաստանում հիվանդների թիվը հասել է 2337 մարդու (նրանցից 1613-ը ՝ Մոսկվայում), վերականգնվել է 121 հիվանդ, 17-ը մահացել է:

Նշենք, որ Կոմունարկա հիվանդանոցում բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները։
 

Placeholder
Կոմունարկա հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, ում հետ հանդիպել էր Պուտինը, վարակվել է կորոնավիրուսով