Թանգարանից գողացել են Վան Գոգի նկարներից
Իրավունք
09:00 31/03/2020
Աշխարհ

Թանգարանից գողացել են Վան Գոգի նկարներից

Նիդեռլանդներում Singer Laren թանգարանային համալիրից գողացել են հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի նկարներից մեկը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Վան Գոգի նկարի առևանգման մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ 

Հանցագործները թանգարան են ներխուժել մարտի 30-ի գիշերը։ Նրանք կոտրել են ապակե դուռն ու գողացել նկարը։ Ոստիկանությունն արձագանքել է ազդանշանային համակարգին, բայց չի հաջողվել բռնել հանցագործներին։

Նկարի արժեքը չի հաղորդվում։ Գողության առիթով հետաքննություն է ընթանում, հարցաքննվել են հնարավոր վկաները, ուսումնասիրում են տեսանկարահանող սարքերը։

Placeholder
Թանգարանից գողացել են Վան Գոգի նկարներից