ՖԻՖԱ-ն «մեծ փողեր» կտրամադրի ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար
Սպորտ
09:16 01/04/2020
Աշխարհ

ՖԻՖԱ-ն «մեծ փողեր» կտրամադրի ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, նախատեսում է ստեղծել հատուկ դրամական հիմնադրամ լիգաներին և ակումբներին օգնելու համար, որոնք կորոնավիրուսի պատճառով  հայտնվել են բարդ ֆինանսական վիճակում։ The New York Times  տվյալներով, կազմակերպությունը պատրաստել է «մեծ փողեր» ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վերջին զեկույցի համաձայն, ՖԻՖԱ-ն ունի 2,74 միլիարդ դոլարի պահուստ։ Այդ գումարի մի մասը ֆեդերացիան կառանձնացնի հիմնադրամի համար։

ՖԻՖԱ-ին ստիպել են գնալ նման քայլի վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դեպքերը։  Նախ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան ազատել էր 400 աշխատակցի  դադարեցված մրցաշրջանի պատճառով, հետո հայտնի է դարձել, որ սլովակական տիտղոսակիր «Ժիլինա» ֆուտբոլային ակումբ դադարեցրել է իր գործունեությունը։

Կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերն ընդհատվել են։ Հարկադիր դադարի պատճառով ֆուտբոլիստները զանգվածաբար հրաժարվում են աշխատավարձերի մի մասից՝ իրենց ակումբներին օգնելու համար:

Placeholder