FINA-ի կոչը ջրային մարզաձևերի մեծ ընտանիքին
Սպորտ
18:47 01/04/2020
Աշխարհ

FINA-ի կոչը ջրային մարզաձևերի մեծ ընտանիքին

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան  / FINA / ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում պարզություն մտցնելու համար։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

FINA-ի նախագահ, դոկտոր Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվել է արագ ու  պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Դա շատ օգտակար ու կարևոր է մարզական ֆեդերացիաների և ընդհանրապես մարզիկների համար։

Ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում, 2021թ․ նշանակված /հուլիսի 16-ից  օգոստոսի 1-ը/  աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ։ Խորհրդակցություններ կանցկացվեն նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ, հեռուստատեսային գործընկերներ, հովանավորներ։

FINA-ն նաև կոչ է արել ջրային մարզաձևերի մեծ ընտանիքին ուշադրությամբ հետևել  առողջապահության կազմակերպությունների խորհուրդներին և օգնել կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։

Placeholder