«Subaru»-ն  երեք շաբաթով դադարեցնում է մեքենաների արտադրությունը
Տնտեսություն
10:27 01/04/2020
Աշխարհ

«Subaru»-ն երեք շաբաթով դադարեցնում է մեքենաների արտադրությունը

Ճապոնիական «Subaru» ավտոմեքենաների կորպորացիան, կորոնավիրուսի տարածման ֆոնին, երեք շաբաթով  դադարեցնում է արտադրությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Նշվում է, որ այս ընթացքում կորպորացիան կարող էր արտադրել 70 հազար մեքենա, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով ապրիլի 11-ից մայիսի 1-ը Տոկիոյի հյուսիսում գտնվող Գումմա պրեֆեկտուրայի գործարանում աշխատանքները կդադարեցվեն:
Կորպորացիայի 10 հազար աշխատողների համար աշխատատեղերը կպահպանվեն։

Գումմա պրեֆեկտուրայի գործարանում «Subaru»-ն արտադրում է «Impreza» և «Forester» մոդելները՝ ներքին և հյուսիսամերիկյան շուկաների համար: Դրանց արտադրանքը կազմում է կորպորացիայի համաշխարհային վաճառքի 70% -ը:

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում «Subaru»-ն մարտի 23-ից փակել է իր գործարանը: Այն նախատեսվում էր բացել ապրիլի 7-ին, բայց այժմ արտադրության վերսկսման ամսաթիվը հետաձգվել է մինչև ապրիլի 20:

Ճապոնական «Toyota», «Nissan» և «Honda» կորպորացիաները նույնպես դադարեցրել են արտադրությունը` կորոնավիրուսի տարածման պատճառով:

Placeholder
«Subaru»-ն երեք շաբաթով դադարեցնում է մեքենաների արտադրությունը