Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք
Մշակույթ
12:02 02/04/2020
Աշխարհ

Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք

Բրիտանացի գրող Ջոան Ռոլինգը՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, ուրախացնում է երիտասարդ ընթերցողներին անսպասելի նոր նախագծով. rg.ru-ի հաղորդմամբ, նա թողարկել է harrypotterathome.com կայքը։ Նպատակն է՝ ապահովել աշխարհի տարբեր մասերում կարանտինացված երեխաների ժամանցը:

Պորտալը շուտով կհարստացվի բազմաթիվ հոդվածներով, հանելուկներով, ռեբուսներով և ինտերակտիվ առաջադրանքներով նրանց համար, ովքեր սկսում են ծանոթանալ Հոգվարթսի կյանքին:

Դրանից բացի, յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար լսել սերիայի առաջին գրքի աուդիո տարբերակը ՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»  19 լեզուներով:
 

Placeholder
Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք