Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու
Առողջություն
14:11 02/04/2020

Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու

Մոսկվայում  կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 46%-ը 18-ից 45 տարեկան անձինք են։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի մոնիտորինգի օպերատիվ շտաբը։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ շտաբի, հիվանդ երեխաների ընդհանուր թվի կազմում է ոչ ավելի, քան 6%, նույնը բաժինը բաժին է ընկնում 80 տարեկանից բարձր տարեցներին: Բացի այդ, 33% -ը 46-ից 65 տարեկան հիվանդներ են, 65-ից 80 տարեկանը`15%:

Նշվում է, որ Ռուսաստանի շատ շրջաններում հայտարարվել է ինքնամեկուսացման ռեժիմ: Ամբողջ Ռուսաստանում մոտ 3500 վարակված կա, ավելի քան 230 մարդ  վերականգնվել է, 30-ը՝ մահացել։
 

Placeholder
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների գրեթե կեսը 18-ից 45 տարեկան է․ Գազետա.ռու