Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա այն դեպքը չէ, որ այս արտակարգ միջոցները կատարվում են քաղաքական կամ այլ նպատակներով. Նիկոլ Փաշինյան
«Առավոտվա դրությամբ 92 դրական դեպք կա, որոնց գերակշիռ մեծամասնությունը կասկածելի գոտում է գտնվել՝ կա´մ եղել են կարանտինում, կամ պացիենտների շփման զոնայում»,- այսօրվա կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, իհարկե կան նաև նոր դեպքեր՝ բերովի տարբեր երկրներից, թե´ ցամաքային ճանապարհով, թե´ օդային. «Նրանց բոլորի շփման շրջանակները պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները որոնք մինչև հիմա արել ենք՝ հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»։
Նախարարը տեղեկացրեց, որ առանձնացվել է 16 բժշկական հաստատություն,որտեղ պահվում են, թե´ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները և թե´ այն քաղաքացիները, ովքեր շփվել են հաստատված դեպքերի հետ:
«Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն գրեթե զբաղվում են միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք-Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, որն ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը»,- հայտնեց նախարարը և նկատեց, որ թվերի մեծացման պատճառով որոշում է կայացրել, որ ամենամեծ բժշկական կենտրոնը նունպես պետք է զբաղվի այս խնդրով»,- ասաց նա։
Դա, ըստ Թորոսյանի, «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամնամեծ մահճակալային ֆոնդը:
Նախարարի խոսքով՝ այնտեղից ռեամինացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա. «Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալներ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն: Հատկապես նրանք, որոնք ունեն բժշկական օգնության կարիք, իսկ թեթև ձևերը կմեկուսացվեն հյուրանոցներում՝ ինչպես որոշել էինք մեկ շաբաթ առաջ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ մեկ օրվա արդյունքներով պետք չէ եզրակացություն անել։ «Բայց մենք դեպքերի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած: Չնայած՝ նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում: Կարևոր է նշել, որ մենք թեստավորման քանակը մեծացնում ենք և դա ճիշտ մոտեցում է: Չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել, ընդհակառակը՝ ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշել»,- արձագանքեց վարչապետը:
Նկատելով, որ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է՝ վարչապետը անդրադարձավ հիմնախնդրիn. «Կա երկու ծայրահեղություն: Մի ծայրահեղությունը խուճապն է այն պրոցեսի հետ կապված, որն անթույլատրելի է և դրա կարիքը չկա և երկրորդ պրոբլեմը համատարած հանգստությունն է այս համաճարակի տարածման հետ կապված: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները և չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել հավասարակշռված վիճակից, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, երկրում տիրում է համատարած հանգստություն: Իհարկե դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստություն է, որ մեր համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա դիմել քաղաքացիներին։
«Սիրելի հայրենակիցներ ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին, Մեծ հաշվով նաև հասկանալի է, որ տեսեք այսօր մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Այսինքը, եթե սա լիներ նախկին մեզ հայտնի վարակը, գրիպ, մենք մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք գնացեք տուն, հեղուկ շատ խմեք, թեյ խմեք և վերջ: Այսօր էլ 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք հաստատություններում մի պարզ պատճառով՝ եթե դուրս գան կվարակեն այլ քաղաքացիների: Նրանց նկատմամբ ժամանակ առ ժամանակ թեստ է արվում և երբ թեստը կրկնակի բացասական է ցույց տալիս դուրս են գրվում: Ռիսկի խմբում տարիքով հայրենակիցներն են և մեկուսացման պահանջները չպահելով՝ մենք առաջին հերթին վտանգի տակ ենք դնում ավագ սերնդի ներկայացուցիչներին: Սա չի նշանակում՝ երաշխավորվում է, որ ավելի երիտասարդների համար վիրուսը լինելու է անվտանգ: Սա այն դեպքը չէ, որ այս արտակարգ միջոցները կատարվում են քաղաքական կամ այլ նպատակներով, այն արվում է քաղաքացիների անվտանգության համար և ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիներին խնդրենք, որ ավելի շատ ջանք գործադրեն սեփական անվտանգությունը պահելու հանար»: