Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը խոշոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։
Համարվում է, որ առճակատումը տևել է ապրիլի 2-5-ը, սակայն իրականում ռազմական գործողությունները շարունակվեցին նաև այդ չորս օրերից հետո, երբ ադրբեջանական հարձակման առաջին ու ուժեղ թափը կոտրվել էր հայկական բանակի հերոսական կռվի շնորհիվ։
Այո, Ապրիլյանը հայ ժողովրդին տվեց նոր հերոսներ, ցավոք՝ նաև նրանց կյանքերի գնով։
Իսկ ադրբեջանական կողմը, որ հերթական անգամ խախտել էր 25 տարի առաջ իր ձեռքով ստորագրած զինադադարի փաստաթուղթը, հերթական անգամ չքստմնեց իրեն հատուկ գործելաոճից՝ սպանել քաղաքացիականների՝ ծերերի, կրակել դպրոցի վրա՝ սպանվում ու վիրավորվում են երեխաներ, «գերի» տանել զոհված կամ վիրավոր զինծառայողների...
Ադրբեջանցիների՝ մարդուն ու զինվորին ոչ վայել, խիստ թշնամական գործողությունների դեմ հարուցված են քրեական գործեր։

.jpg)
![]()
.jpeg)
.jpg)
.jpg)

.jpg)

(7).jpg)
.jpg)
