02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա
Առողջություն
11:07 02/04/2020
Հայաստան

02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 663-ի՚

Բուժվել է 33 մարդ,  մահացել է 4 մարդ։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի ժամը 11։00-ի տվյալներով վարակվածների թիվը կազմում էր 571։ Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք։ 

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»։

Placeholder
02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա