Ամերիկայի հայկական համագումար. Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը
Քաղաքական
10:45 02/04/2020
ԼՂՀ

Ամերիկայի հայկական համագումար. Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը

Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունում է Արցախի ժողովրդին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդավարական գործընթացինիրենց նվիրվածության և մասնակցության համար։ Ասված է Համագումարի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ  նախնական զեկույցների համաձայն՝ ընտրությունները, որոնք բազմակուսակցական և բազմաթեկնածու էին, իրականացվեցին ազատ, արդար և թափանցիկ կերպով. շուրջ 50 ընտրատեղամասերից տրամադրվում էին առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակումներ: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրել իր թեկնածությունը վերընտրվելու համար:

«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը` ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն իրենց շարունակական նվիրվածության համար»,–հայտարարել են Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ցավոք, բայց կանխատեսելիորեն, Արցախում ընտրություններին նախորդող գիշերը,ադրբեջանցիները թիրախավորել ենհայկական գյուղեր`վիրավորելով երկու զինծառայողի, ինչպես նաև մեկ երեխայի:Մինչ Ադրբեջանը սկզբունքորեն չփոխի հայերին թիրախավորելու իր քաղաքականությունը, խաղաղության հեռանկարները լավագույն դեպքում մնում են անհասանելի»,– հավելել են համանախագահները:

«Ի հավելումն,աշխարհի ամենաանժողովրդավար երկրներից մեկի՝ Թուրքիայի կողմից Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները ո՛չ օգտակար են, ո՛չ էլ արժանի: Այս անարժան քննադատությունը, պարզապես, էլ ավելի հաստատում է այն վտանգները, որոնք Էրդողանի և Ալիևի պես ավտորիտար առաջնորդներ առաջ են քաշում հայք րիստոնյաների և աշխարհի մնացած բնակչության համար և ավելին, ցույց է տալիս բանակցային գործընթացում Արցախի ուղղակիորե ններգրավված լինելու անհրաժեշտությունը»,–շարունակե․ են համանախագահները:

Ըստ Համագումարի, այս ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ակնհայտ հետընթաց քայլ է իր՝  2012թ.-ի արցախյան նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից:

«Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով վերջերս արված կառուցողական հայտարարությունը, որը կոչ է անում համաճարակի պայմաններում հրադադարի ռեժիմի առավել խիստ պահպանման: Խորապես անհանգստացնող է տեսնել,  որ  ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը, երբ առկա է ավտորիտարիզմի այդպիսի աճ՝ մեծացող թվով ԵԱՀԿ անդամ երկրներում:

Ամերիկյան և ԵԱՀԿ սկզբունքները պահանջում են աջակցությու նժողովրդավարությանը և ազատ ընտրություններին՝ ոչ թե ցեղասպան ռեժիմներին:

Այս հայտարարությունը, ցավոք, նույնպես արտացոլում է հետընթաց քայլ խաղաղության գործընթացում,  մինչ Մինսկի խմբի մանդատը ընդգրկեց ԼՂ ընտրված իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին և սա մատնանշում է, որ հակամարտության կայուն, արդար և փոխհամաձայնեցված կարգավորումը մոտ չէ»,–եզրափակել են Համագումարի համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:
 

Placeholder
Ամերիկայի հայկական համագումար. Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը