Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի
Աշխարհում
10:10 02/04/2020
Աշխարհ

Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի

Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն աճել է 6156-ով և հասել 73,522-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է 140 մահվան դեպք։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ռոբերտ Կոհի ինստիտուտին։

Նշվում է, որ վարակի պատճառով ընդհանուր առմամբ մահացել է 872 մարդ:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (18496), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (15427) և Բադեն-Վյուրթեմբերգում (14662): Բեռլինում կորոնաֆիրուսային վարակի 2970 դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 820 հազար դեպք, մահացել է 40 հազարից ավելի մարդ:

Placeholder
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի