«Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru
Մշակույթ
10:34 02/04/2020
Աշխարհ

«Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru

ԱՄՆ-ի «Grand Canyon» ազգային պարկը փակվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ԱՄՆ ազգային պարկի պաշտոնական կայքին:

Այգու ղեկավարությունը այդ որոշումն ընդունել է ամերիկյան առողջապահության նախարարության և Կոկոնինոյի շրջանի գլխավոր սանիտարական բժշկի առաջարկություններով։

Կառավարման փոխտնօրեն Դեյվիդ Բերնհարդը հաստատել է վերոնշյալ տեղեկատվությունը: Նա ասել է, որ «Grand Canyon»-ը փակվել է, և հետագա քայլերի մասին ծանուցումներ կլինեն։

Ըստ աղբյուրի՝ այգին տարեկան մոտ 5,5 միլիոն այցելու է ունենում։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-2019:
 

Placeholder
«Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru