248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Իրավունք
18:25 02/04/2020
Հայաստան

248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4842 անձի նկատմամբ, 2261-ը՝ մայրաքաղաքում, 2581-ը՝ մարզերում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են  խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Placeholder
248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն