31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին
Առողջություն
17:09 02/04/2020
Հայաստան

31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
 

Placeholder
31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին