ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
Աշխարհում
09:37 03/04/2020
Աշխարհ

ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում

Առողջ մարդկանց կողմից դիմակներ կրելը պարտադիր չէ, և դիմակը ինքնին COVID-19-ից պաշտպանություն չի երաշխավորում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Առողջ մարդու կողմից դիմակ կրելը պարտադիր չէ։ Այն մարդիկ, որոնց մոտ կան ախտանիշներ, պետք է կրեն դիմակներ ուրիշներին պաշտպանելու համար։ Նաև այն մարդիկ, որոնք խնամում են հիվանդների, օրինակ, տանը, պետք է կրեն դիմակներ, քանի որ նրանք կարող են վարակվել»,- ասել է նա։

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ «այսպես թե այնպես դիմակը վիրուսից պաշտպանություն չի երաշխավորում»։

«Դա պետք է կիրառել այլ միջոցառումների հետ միաժամանակ։ Խնդիրն այն է, որ, կրելով դիմակ, մարդիկ կարող են ստանալ անվտանգության կեղծ զգացողություն և մոռանան այլ բաների մասին, օրինակ, լվանալ ձեռքերը։ Բացի այդ, եթե չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ  դիմակ կրել, ավելի հաճախ, քան սովորաբար, դուք դիպչում եք ձեր դեմքին», - ավելացրեց է Յազարևիչը:

Նա նշել է, որ ամբողջ աշխարհի բժիշկներն ու բուժաշխատողները նախևառաջ պետք է ունենան բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները՝  ներառյալ դիմակներ, անվտանգության ակնոցներ և ձեռնոցներ: Եվ դրան կարելի է հասնել, այդ թվում ՝ սահմանափակելով շարքային քաղաքացիների կողմից այդ նյութերի զանգվածային գնումները:

Placeholder
ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում