Արցախ. 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով
Տարածաշրջան
09:00 03/04/2020
ԼՂՀ

Արցախ. 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբից։ 

«Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական:

Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով:
Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:

Placeholder
Արցախ. 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով