Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողսյանի փոխանցմամբ, 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
Սա կորոնավիրուսով հիվանդի մահվան յոթերորդ դեպքն է, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեցկցող քրոնիկ հիվանդություններ։ Միայն ապրիլի 2-ին մահվան երեք դեպք է արձանագրվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա։