03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
Առողջություն
11:10 03/04/2020
Հայաստան

03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 736-ի։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի տվյալներով վարակվածների թիվը կազմում էր 663։ Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, առողջացումով դուրս գրվածների թիվն ավելացել է 10-ով՝ կազմելով 43։ Մահվան դեպքերը երեկ հասան յոթի։ Բոլոր պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։



Placeholder
03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա