ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը
Առողջություն
15:53 04/04/2020
Հայաստան

ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը

Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։

Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։

Placeholder
ԱՆ. Շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժել է պացիենտներից մեկը