Արցախում այս շաբաթ հակառակորդն ավելի շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Քաղաքական
13:46 04/04/2020
ԼՂՀ

Արցախում այս շաբաթ հակառակորդն ավելի շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նախորդ շբաթվա համեմատ կրակոցների թիվն ավելացել է։ Համեմատության համար նշենք, որ մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1200 կրակոց:

 

Placeholder
Արցախում այս շաբաթ հակառակորդն ավելի շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը