Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Մշակույթ
18:18 04/04/2020
Աշխարհ

Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու

Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։

Երգչուհին ասել է, որ երկու շաբաթ առաջ ինքն ու երեք տարեկան որդին՝ Ջեյմսոնը, ունեցել են  կորոնավիրուսի ախտանիշներ, որից հետո նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և պատասխանը դրական է եղել։

Փինքի խոսքով՝ դրանից հետո ամբողջ ընտանիքը կարանտինի մեջ է:

Երգչուհին միաժամանակ նշել է, որ մի քանի օր առաջ նրանք կրկին անցել են կորոնավիրուսի թեստավորում, որի պատասխանը  բացասական է եղել։

Placeholder
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու