Չինաստանը կօգնի աֆրիկյան երկրներին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ. «ՏԱՍՍ»
Առողջություն
09:00 04/04/2020
Աշխարհ

Չինաստանը կօգնի աֆրիկյան երկրներին պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ. «ՏԱՍՍ»

Չինական կառավարությունը անհրաժեշտ օժանդակություն կտրամադրի աֆրիկյան երկրներին` նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Նամիբիայի նախագահ Հեյգ Գինգոբի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք Աֆրիկայում համաճարակաբանական իրավիճակով, Չինաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ օգնելու համար Նամիբիային և մայրցամաքի մյուս երկրներին համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև կկիսվի կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով»,- ասել է Ցզինպինը։

Ըստ վերջին տվյալների՝ ապրիլի 3-ի դրությամբ մայրցամաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,028-ին, մահացել է 284 մարդ, վերականգնվածների թիվը 561 է: Աֆրիկայի 54 երկրներից  50-ում արդեն իսկ հայտնաբերվել են վարակի դեպքեր:

Placeholder