Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 4,7 հազարը. ՏԱՍՍ
Աշխարհում
13:00 04/04/2020
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 4,7 հազարը. ՏԱՍՍ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է 582-ով և այժմ 78 ռեգիոններում կազմում է 4731 մարդ: Ներկայում 333 մարդ կազդուրվել է, 43-ը մահացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4731 դեպք, 78 ռեգիոնում: Մեկ օրում բուժվել ու դուրս է գրվել 52 մարդ:Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 333-ը դուրս է գրվել: Օրվա ընթացքում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել»,- հաղորդել են խնդրով զբաղվող շտաբից:

Placeholder
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 4,7 հազարը. ՏԱՍՍ