ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
Քաղաքական
09:31 04/04/2020
Հայաստան

ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը։ Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով France 24-ին։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID-19-ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց և հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաև ռիսկի ցածր մակարդակն ունեցող իրավախախտների համար։

Բաչելեթը նշել է, որ բազմաթիվ երկրներում կալանքի վայրերը լցված են կալանավորներով, և այնտեղ հաճախ բացակայում են համապատասխան հիգիենան և առողջության պահպանման պայմանները։

Նրա խոսքով՝ ֆիզիկական հեռավորությունն ու ինքնամեկուսացումն այդ պայմաններում գրեթե անհնարին են։

Բաչելեթը կոչ է արել կառավարություններին չմոռանալ ոչ միայն կալանավայրերում գտնվողներին, այլ նաև փակ հոգեբուժական հաստատություններում, ծերանոցներում և մանկատներում ապրող մարդկանց։

Placeholder
ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24