Ադրբեջանական կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Քաղաքական
10:20 06/04/2020
ԼՂՀ

Ադրբեջանական կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է Արցախի ՊՆ հայտարարության մեջ:

 

Placeholder
Ադրբեջանական կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող