104 հազար դոլարով վաճառվել է Ջեքսոնի ձեռնոցը
Մշակույթ
14:05 06/04/2020
Աշխարհ

104 հազար դոլարով վաճառվել է Ջեքսոնի ձեռնոցը

Տեխասում աճուրդի ժամանակ վաճառվել է հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը Swarovski քարերով։ Այդ ձեռնոցը  նա կրել է իր համերգների ժամանակ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցրել են, թե ինչո՞ւ է նա միայն մեկ ձեռնոց կրում։ Ջեքսոնը պատասխանել է. «Դա թույն է»։ Նրա կարծիքով, երկու ձեռնոց կրելը կլիներ սովորական։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն վաճառվել է 104 հազար դոլարից մի քիչ ավելի։ Ձեռնոցի գնորդի անունը չի հաղորդվում։

Placeholder