«Apple»-ը կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի բժիշկներին
Աշխարհում
11:09 06/04/2020
Աշխարհ

«Apple»-ը կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի բժիշկներին

Ամերիկյան «Apple» կորպորացիան կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին բուժող բժիշկներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ընկերությունը նախատեսում է շաբաթական մեկ մլն պաշտպանիչ միջոց ստեղծել»,- իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է կորպորացիայի գործադիր տնօրեն Թիմ Քուքը։

Նա նշել է, որ ընկերության ամբողջ կազմը՝ ծրագրավորողներ, ինժեներներ, փաթեթավորման և մատակարարման մասնագետներ, միացել է աշխատանքին, որպեսզի հնարավորինս արագ բուժաշխատողներին տրամադրվեն դեմքի պաշտպանիչ դիմակներ։

Քուքը նաև տեղեկացրել է՝ վերջին տվյալների համաձայն, իր մատակարարման գլոբալ ցանցի միջոցով «Apple»- ը ավելի քան 20 միլիոն բժշկական դիմակների մատակարարում է իրականացրել։

Placeholder
«Apple»-ը կստեղծի դեմքի պաշտպանիչ «վահաններ», որոնք կտրամադրի բժիշկներին