Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 100 բուժաշխատող է մահացել. Լենտա.ռու
Աշխարհում
18:55 06/04/2020

Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 100 բուժաշխատող է մահացել. Լենտա.ռու

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ այժմ մահացել է ավելի քան 100 բուժաշխատող։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Daily Mail-ը։ Մահացածների թվում 80-ը բժիշկն են, 21-ը՝ բուժքույր։ 

Լոմբարդիայում, որտեղ գրանցվել է  կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը, 300 բուժաշխատողի մոտ հայտնաբերվել է վարակ։ Ընդհանուր, երկրում շուրջ 12 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով։

Բուժաշխատողների շրջանում վարակվածության բարձր մարկարդակը բացատրվում է պաշտպանիչ միջոցների բացակայությամբ։ Բժիշկների խոսքով, դրա պատճառով շատ բժիշկներ շաբաթներով չեն այցելել իրենց պացիենտներին։

«Ես չեմ կարող նրանց մեղադրել, քանի որ այդպես նրանք փրկել են իրենց»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Նա կարծում եմ, որ երկրում շատ մահերից կարելի էր խուսափել, եթե մարդիկ ստանային օպերատիվ բժշկական օգնություն։

Placeholder
Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 100 բուժաշխատող է մահացել. Լենտա.ռու