Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր
Մշակույթ
09:42 06/04/2020
Հայաստան

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր

ՀՀ կառավարության էջով շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այսօր ժամը 22։00-ին կկայանա անվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»։ 

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։

Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։

#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում։

Placeholder
Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր