Դեղորայքի, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուքերը զրոյացվել են
Տնտեսություն
13:08 06/04/2020
Հայաստան

Դեղորայքի, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուքերը զրոյացվել են

«Մարտի 16-ին  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից  բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել էին:  Ապրիլի 3-ին փափոխություն կատարվեց  և այդ ցանկը ընդլայնվեց: Ներմուծողը դիմում է առողջապահության նախարարություն և դրական եզարկացույթուն ստանալու դեպում այն նեմուծվու է ՀՀ զրոյական մաքսատուրքերով: Ցանկում առկա են գրեթե բոլոր բժշկական սարաքավորութմները և  հումքատեսակները,  որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար: Ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ն է, և որոշումը տարածվում է մարտ 16-ից ծագած հարաբերություների վրա»,- կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով  Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ներկա վիճակը:

«Մարտի 31-ի Եվասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի թիվ 43 որոշմամբ ապրիլի 1-ից հունիսի 31-ը արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միկության տարածքից դուրս: Խոսքը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մասին»,- հայտարարեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ  սահմանափակումը վերաբերում է ԵԱՏՄ տարածքից դուրս  արտահանումներին, իսկ միասնական տնտեսական միության երկրների միջև ապրանքափոխադրումը չի սահմանափակվի. «Միևնույն հումանիտար ապրանքների արտահանումը 3-րդերկիր չի սահմանափակվում»:

Անդրադառնալով ապրիլի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշմանը՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն զգայուն ապրանքատեսակներին են վերաբերում և դրանով դրանց մաքսատուքերը 3 ամիս ժամկետով զրոյացվել են:« Որոշումը դեռ չի հրապարակվել: Այն կգործի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների համար և կտևի մինչև հունիսի 30-ը: Խոսքը գնում է կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին, որոնց ներմուծումը Եվրասիական միության տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով, ինչը որը լրացուցիչ խթան է հանդիսանում երրորդ երկրներից ներմուծումները խթանելու և էժանացնելու համար»:

Վարոս Սիմոնյանը  ներկայացրել է նաև  պարետի որոշմամբ արտահանման սահմանափակումներին: «Ապրիլի 3-ի  թիվ 31 որոշմամբ սահմանափակվել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը և ներմուծումը: Այս պահի դրությամբ կա արտահանման սահմանափակում, միայն բժշկական դեղամիջոցների և սարքավորումների համոր, ինչը կաելի է անել միայն Առողջապահության նախարարության թույլատվությամբ: Այդ ցանկը 64 տող ունի: Բացի այդ ցանկից այլ սահմանափակումներ չկան»,- նշեց փոխնախարարը և ներկայացրեց իրանի հետ իրականացվող բեռնափոխադրումների առանձնահատկությունը. «Իրանից նեմուծումը  կատարվում է փոխաբեռնման միջոցով՝ Մեղրիի անցակետում,  կամ Ագարակի  մաքսակետում: Եթե այն անհնար է իրականացնել, ապա ապրանքը տեղափոխում են  համապատասխան վայր Առղջապահության նախարարության, ոստիկաության և ՊԵԿ-ի հսկողաության ներքո»

Placeholder
Դեղորայքի, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուքերը զրոյացվել են