Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Տարածաշրջան
18:54 07/04/2020
ԼՂՀ

Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Արցախի առողջապահության նախարար  Արայիկ Բաղրյանը  հրատապ ասուլիսով հանդես եկան:

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը  տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված անձը գտնվել  է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում:

«Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում: Վարակված անձը   մեկուսացման մեջ է եղել,  քանի որ համապատասխան ախտանշաններ կային: Ապրիլի 6-ին  փորձանմուշներն ուղարկվել էին ՀՀ համապատասխան լաբորատորիա թեստավորման և այսօր աստացվել է փորձանմուշի  դրական պատասխանը:  Տվյալ անձի  հետ շփում ունեցող անձիք զգուշացվել են ինքնամեկուսացման համար: Մոտ 17  հոգի են : Գյուղում ապրում է մոտ 40 ընտանիք և հնարավոր է ,որ շփումներ եղած լինեն միմյանց հետ: Հետևաբար որոշում է   կայացվել ինքնամեկուսացնել ողջ գյուղը: Արդեն իսկ գյուղապետի միջոցով հանձնարավել  է ,որ հնարավորինս քիչ շփվեն միմյան հետ»,-ասաց Մարտիրոսյանը, հավելելով. « Առողջապահության  համակարգը գործել է արագ և այն պահից ,երբ հաստատվել է դեպքը, ապա նախարարի հանձնարարությամբ համապատասխան  մեքենայով  ուղարկվել է  ՀՀ բուժում ստանալու համար»:

Արցախի պետնախարարը նաև տեղեկացրեց, որ ինքնամեկուսացված քաղաքացիներին կաջակցեն նաև սոցիալական խնդիրների լուծման հարցում:  Բացի այդ, վաղվա ընթացքում ախտահամնան աշխատանքներ կկատարվեն ողջ գյուղում:

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ ավելացրեց, որ գործողություններ իրականացրել են նաև կոնտակտավորների ընտանիքներում:

«Մեկուսացման օրը կոնտակտավորների  շրջանակը պարզելուց  հետո , բոլորի բկարաններում իրականցվել են  ախտահանման  միջոցառումներ: Բացի այդ,  հորդորել ենք բնակիչներին  խուճապի չմատնվել և հետևել կանոններին : Այս պահին համաճարակային մասնագետները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ,  գտնվում են Միրիկ համայնքում և իրականացնում են տարբեր աշխատանքներ »,- ասաց նախարարը:
 

Placeholder
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար