ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթություն, գիտություն
14:26 07/04/2020
Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ հիմա աշխատում են այդ սցենարների վրա, շարունակում են քննարկումները, քննարկում են քննությունների կամզակերպման ժամկետները և այլ հարցեր, աշխատում են կոնկրետ լուծումների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային։

Նրա խոսքով, պատրաստ են բոլոր սցենարներին, իրենց գործունեությունը կազմակերպում են՝ ելնելով  այն իրավիճակից, ինչ առկա է ընդհանրապես հասարակության ներսում։

«Առաջիկայում նախարարությունը քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնի։ Այդ լուծումը որևէ կերպ չի խաթարի որևէ սովորողի իրավունքը, հաշվի կառնի բոլոր գործընթացի մասնակիցներին»,- ասաց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է վերջին զանգի միջոցառմանը, նա նշեց, որ տարբեր հավանական սցենարներ են քննարկում։

Placeholder