Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի
Աշխարհում
10:07 07/04/2020
Աշխարհ

Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի

Աշխարհի ամենամեծ գոթական՝  Հովհաննես Աստվածաբանի տաճարը  Նյու Յորքում, կվերածվի հիվանդանոցի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով տաճարի հոգևորականին։

Նրա խոսքով, շինությունում կտեղավորվի կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտի համար մահճակալ, նաև ինչպես նաև 9 բժշկական վրաններ։ Արդեն շաբաթվա վերջին կսկսեն հիվանդներին բերել տաճար։

«Նախորդ դարերում տաճարները միշտ օգտագործվել են այս եղանակով: Այնպես որ, սա տաճարների համար նորություն չէ, բայց մեզ համար նոր փորձ է»,- ասել է հոգևորականը։
 

Placeholder