Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
Մշակույթ
16:45 07/04/2020
Հայաստան

Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը

Ելնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակից,  Ռուսական արվեստի թանգարանը ինչպես աշխարհի մնացած մշակութային կենտրոննեը`  անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Այս օրերին թանգարանի աշխատակիցները մշակել են վիրտուալ տիրույթում աշխատանքի հիմնական ուղղություններ` փորձելով ապահովել տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությունը:

Թանգարանի սոցիալական էջերը իր դիտողին առաջարկում  են երեք տարաբնույթ խորագրերի ներքո  հրապարակումներ:   

«Իսկ դուք գիտեք» - խորագրի  ներքո հրապարակումները նախատեսված են մեծահասակ դիտողների համար  և ունեն տեղեկատվական բնույթ:   Արվեստասեր հետևորդին   մատուցվում են հետաքրքիր տեղեկություններ, ֆիլմեր  ինչպես  թանգարանի  հավաքածուում առկա  ռուս  հայտնի նկարիչների և նրանց   ստեղծագործությունների վերաբերյալ, այնպես էլ գործող ժամանակավոր ցուցադեսում  ներկայացվող ցուցանմուշների մասին:

Թանգարանը հոգ է տարել, որ այս օրերին այցելուների առցանց կրթությունը նաև հետաքրքիր լինի:
«Բացահայտենք Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն» - խաղ- մրցույթը,  իր բնույթով ապահովում է հետևորդների կողմից թանգարանի սոցիալական էջի անընդհատ տեսանելիություն և հաճախելություն։ Ծրագիրը նախատեսված է մեծահասակների  համար։   Հետևորդները  ամեն օր թանգարանի կողմից տրվող ինտելեկտուալ և ժամանցային   հարցերի միջոցով բացահայտում են ուշագրավ փաստեր Ռուսական արվեստի  թանգարանի ցուցանմուշների մասին։ 10 օր շարունակ նրանք պատասխանելով առաջարկվող խաղ- հարցադրումներին, հավաաքում են միավորներ։ Առավել շատ միավոր հավաքած անձը  համաճարակից հետո կստանա մրցանակ թանգարանի կողմից։
Փոքրիկ արվեստասերների համար թանգարանը վիրտուալ տիրույթում  նույնպես հասանելի է:

«Հետևիր Եվային» -խորագրի ներքո փոքրիկ էքսկուրսավար Եվան իր հասակակիցներին պատմում է Ռուսական արվեստի թանգարանի և նրա ցուցանմուշների մասին` խարախուսելով նրանց մնալ տանը և հետևել իրեն։  Սա իր տեսակի մեջ եզակի ծրագիր է, քանի որ երեխաները փոքրիկ հոլովակների միջոցով հնարավորություն են ունենում ընդլայնել իրենց գիտելիքները արվեստի մասին` իրենց հասակակցի մատուցմամբ: 

Փոքրիկ Եվան առաջարկում է  նաև տարբեր ստեղծագործական և ինտերակտիվ խաղեր, որի շրջանակներում  թանգարանը  արդեն իսկ իր փոքրիկ հետևորդների հետ պատրաստվում է հունիսի1-ին` երեխաների պաշտպանության օրը, կազմակերպել  ցուցահանդես։
Քանի որ դրսում գարուն է Եվան փոքրիկ հետևորդներին ծանոթացրել է թանգարանում առկա Վիկտոր Բորիսով-Մուսատովի «Ծաղկած այգի» ստեղծագործության հետ և առաջարկել է  նրանց նկարել իրենց պատկերացրած «Գարունը»:  Այս օրերի ընթացում երեխաները թանգարանի սոցիալական էջին  են ուղարկում իրենց ստեղծագործությունները, որոնք հրապարակվում են և  հետագայում մասնակցելու են ցուցահանդեսի։ 

Ռուսական արվեստի թանգարանը կարևորելով թանգարան – դպրոց համագործակցությունը  այս օրերին նախաձեռնել է  նաև առցանց կրթական ծրագրերի շարք:

ՀԱՅ ԱՍՊԵՏ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները արդեն մասնակցել ‹‹Ծաղկային հեքիաթ›› կրթական ծրագրին: Նրանք հնարավորություն են ունեցել առցանց ծանոթանալու թանգարանում ցուցադրվող ռուս նկարիչների վրձնած նատյուրմորտների «ծաղկային հերոսներին», պատկերացում են  կազմել ծաղիկների տեսակների մասին և ծանոթացել են  նրանց հեքիաթային պատմություններին: Ստացած գիտելիքներով նրանք ընտրելու են մի հեղինակի և նրա վրձնած աշխատանքի մոտիվներով պատրաստելու են բացիկ առաջիկա տոնի համար (Ապրիլի 7):

Առաջիկայում առանց կրթական  ծրագիր կլինի Սուրբ Զատկին նվիրված:

Ռուսական արվեստի թանգարանը միացել է նաև աշխահի խոշոր թանգարանների կողմից նախաձեռնած համացանցային շարժմանը: Նրանք հորդորում են մարդկանց մնալ տանը և բեմադրել հայտնի կտավների տեսարաններ և հերոսներ:

«Մենք նույնպես մեր հավաքածուից առանձնացրել ենք աշխատանքներ, որոնք մարդիկ կկարողանան վերարտադրել տան պայմաններում: «Կենդանացրու արվեստի գործերը»  այսպես է կոչվում նախաձեռնությունը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդավոր դերասանուհիները արդեն միացել են մեր նախաձեռնությանը:

Իսկ այն այցելուները, ովքեր պարզապես ուզում են «շրջել» մեր ցուցասրահներում և լսել էքսկուրսիա առաջարկում ենք Yerevan 360 և «izi travel» աուդիոգիդ հավելվածները:  Սրանց միջոցով այցելուները հնարավորություն  ունեն  թանգարանում վիրտուլ շրջայց կատարել  և ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը»,-նշում են թանգարանից։


 

Placeholder