Կորոնավիրուսով վարակված Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Ria.ru
Աշխարհում
10:26 07/04/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Ria.ru

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը չի փոխվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքական գործիչին մոտ գտնվող աղբյուրներին։

Ջոնսոնը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Նա մարտի 27-ին հայտարարել էր, որ վարակված է կորոնավիրուսով: Այդ ժամանակվանից Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկուսացման մեջ է, բայց շարունակում էր աշխատել:

Ապրիլի 3-ին նա տեսաուղերձում հայտարարել էր, որ դեռ բարձր ջերմություն ունի: Կիրակի ուշ երեկոյան, վարչապետի գրասենյակը հայտնեց, որ անհրաժեշտ թեստերի համար Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն խոսքը շտապ հոսպիտալացման մասին չէ:

Երեկ  երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Ջոնսոնի վիճակը վատթարացել է, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ բուժօգնության:

Placeholder
Կորոնավիրուսով վարակված Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Ria.ru